Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանցի ֆանատը «Բարսելոնա» թիմին նվեր է ուղարկում

Իջեւան քաղաքի բնակիչ Դավիթ Ծովյանը հայտնի է որպես իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ֆանատ: 36 ամյա Դ. Ծովյանը «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին երկրպագում է 2004 թ.-ից: 2018 թ.-ի օգոստոսից նա միակն է Տավուշի մարզում, ով դարձել է «Բարսելոնայի» պաշտոնական ֆան ակումբի անդամ: Դ. Ծովյանը հետեւում է սիրելի թիմի մասնակցությամբ բոլոր հանդիպումներին, հաճախ կազմակերպում է «Բարսելոնայի» երկրպագուներով համատեղ դիտումներ Իջեւան քաղաքում: Նա ամեն օր համացանցում հետեւում է «Բարսելոնայի» նորություններին: Դավիթը նույնիսկ մոմավառություն է կատարում «Բարսելոնայի» համար, հաղթանակներից հետո հաճախ կոնյակ է բացում եւ կենաց բարձրացնում «Բարսելոնայի» համար, իսկ պարտության դեպքում երբեք չի հիասթափվում սիրելի թիմից: Դ. Ծովյանին Իջեւանում ճանաչում են նաեւ իր ավտոմեքենայով,որի վրա փակցված է «Բարսելոնայի» խորհրդանիշը: Դ. Ծովյանը որոշել է փայտից պարտրաստված «Բարսելոնայի» խորհրդանիշը որպես նվեր ուղարկել Իսպանիա, «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբին, հուսալով, որ այն կտեղադրվի «Բարսելոնայի» թանգարանում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 11/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia