Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Իջեւանցին վարդերի թփերը գողացել է, որ դրանցով իր առանձնատունը զարդարի

Իջեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Տավուշի մարզկենտրոնի Ուսանողական, Երևանյան, Անկախության, Ազատամարտիկների եւ Վասիլյան փողոցներում շարունակվում են ծառերի եւ վարդերի տնկման աշխատանքները: Նախատեսված է տնկել 600 վարդի թուփ և 120 ուռենի: Նախորդ տարիներին Իջեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողների կողմից տնկված վարդի թփերի մի մասը Իջեւանի բնակիչների կողմից գողացվել են: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը օրերս գրությամբ հայտնել է ոստիկանության Իջեւանի բաժին, որ քաղաքի Ազատամարտիկների հրապարակի, Իջեւանի զինկոմիսարիատի նախկին շենքի հարակից տարածքում անհայտ անձի կամ անձանց կողմից գողացվել է վարդի 18 թուփ: Իջեւանցի ոստիկանները մարտի 29-ին հայտնաբերել են վարդի նորատունկ 18 թփերը գողացած անձին: Վերջինս Իջեւան քաղաքի բնակիչ, մոտ 30 տարեկան երիտասարդ է; Վարդերի թփերի գողը ոստիկաններին հայտնել է, որ վարդի թփերը գողացել է դրանք հետո իրենց առանձնատան տարածքում տնկելու, այն գեղեցկացնելու նպատակով: Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:00 02/04/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM