Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իջեւանցուն դատում են ռուսական ռուբլին դոլարի հետ փոխանակելու համար

Իջեւան քաղաքի բնակիչ Գագիկ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով արտարժույթի առքուվաճառքի համապատասխան լիցենզիա, 2017թ. սեպտեմբերի 12-ին կատարել է 100000 ՀՀ դրամը գերազանցող գումարի փոխանակում, այն է`29000 ՌԴ ռուբլու դիմաց Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի բնակիչ Արթուր Բաղրամյանին վաճառել է 239175 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար: Գ. Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188.1 հոդվածի 1-ին մասով («Առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացումը, որը կատարվել է արտարժույթի հարյուր հազար դրամի կամ ավելի գումարի փոխանակման ձեւով»): Այդ հոդվածը նախատեսում է 600-800 հազար դրամ տուգանք կամ 2-3 ամիս կալանք: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`Գ. Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հրապարակվել է։ 21:00 17/11/2017