Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինչո՞ւ է դադարեցվել միջպետական ավտոճանապարհի Ջուջեւան-Նոյեմբերյան հատվածի կառուցապատումը

Օգոստոսի 10-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տրվեց միջպետական ավտոճանապարհի Ջուջեւան-Նոյեմբերյան հատվածի շատ վատ վիճակի եւ այդ ճանապարհի հիմնանորոգման մասին: Փաշինյանն ասաց, որ Նոյեմբերյան-Ջուջեւան ավտոճանապարհի հիմնանորոգման գումարները նախատեսված է հատկացնել 2019 թվականին, սակայն ինքը կաշխատի, որ գումարները տրվեն 2018 թվականին, ճանապարհը կառուցապատվի այս տարի: Օգոստոսի 15-ից «Վառմաշ» ՍՊԸ աշխատողները Ջուջեւան գյուղի կողմից սկսեցին իրականացնել ավտոճանապարհի կառուցապատման աշխատանքներ: Սակայն շուրջ 10 օր է, ինչ այդ ճանապարհի կառուցապատումը դադարեցված է: Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանից տեղեկացանք, որ դրա պատճառը ճանապարհաշինարարական մեքենայի սարքավորման շարքից դուրս գալն է: Այդ մեքենան քերում է ասֆալտի հին շերտը, այն օգտագործում ճանապարհի կառուցման համար: Շարքից դուրս եկած սարքավորման փոխարեն արտերկրից նոր սարքավորում պետք է ներկրվի, դրա պատվերն ուղարկված է արտերկիր: Այդ պատճառով ճանապարհաշինարարները հարկադիր պարապուրդի մեջ են: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 06/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia