Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինչո՞ւ է ուշացել 4 դոնորի կողմից ստեղծվող գյուղսպասարկման կենտրոնի գործարկումը

Միջպետական ավտոճանապարհի եզրին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման հիմնադրամը»  կառուցել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն: Կենտրոնի մուտքի դարպասի վրա փակցված ազդագիրը վկայում է, որ այն պետք է գործարկվեր նոյեմբերի 30-ին: Սակայն 4 դոնորի կողմից գործարկվող գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը դեռ պատրաստ չէ: Զանգահարեցինք ազդագրում նշված հեռախոսահամարով: Ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը հայտնեց, որ շինարարական նախագծում փոփոխություններ են կատարվել, կենտրոնը պատրաստ կլինի 2018թ. հունվարի 20-ին: Նա ասաց, որ գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը կծառայի որպես գյուղատնտեսական դասընթացների վայր եւ վաճառակետ: Այնտեղ կուսուցանվեն գյուղատնտեսական գիտելիքներ, նոր տեխնոլոգիաներ, կվաճառվեն գյուղատնտեսական գործիքներ եւ այլն:

Հրապարակվել է։ 23:00 20/12/2017