Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ինչո՞ւ է Վրաստանի հետ սահմանը հսկողը տաքսիստ դառնում

Վրաստանի հետ ՀՀ պետականի սահմանի պահպանությունն իրականացնում են ՀՀ ազգային անվտանգության ենթակայության տակ գտնվող սահմանապահ զորքերի զինծառայողները: Վրաստանի հետ ՀՀ պետական սահմանի մի զգալի հատված Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում է: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանների հատման միակ տեղը Նոյեմբերյանի տարածաշրջանում է, Կողբ գյուղի Ղիասի քար կոչվող տեղամասում, որտեղ գործում է Հայաստան մտնող բնական գազի կոմպրեսորային կայան: Վրաստանի սահմանը հսկող սահմանապահ զինծառայողներից շատերը ազատվել են աշխատանքից, նրանք գործի ընդունվելով՝ 1-2 ամսից ինքնակամ ազատվում են ծառայությունից: Նրանցից մեկը, ով արդեն տաքսիստ է աշխատում, մեզ հայտնեց աշխատանքից դուրս գալու պատճառները: Սահմանապահ շարքային զինծառայողի աշխատավարձը բարձր չէ`130 հազար դրամ: Այդքան աշխատավարձով հազիվ կարելի է յոլա գնալ, ոչ թե`ընտանիքը նորմալ պահել: Ցածր աշխատավարձի հետ խնդիր են նաեւ ծառայության պայմանները: Վրաստանի հետ Նոյեմբերյանի սահմանագոտին ձգվում է սարերի գլխով կամ Դեբեդ գետի ափով: Սարերի գլխին ամռանը ուժեղ քամիներ են փչում, որոնք ձմռանն ուղղակի անտանելի են դառնում: Դեբեդ գետի հոսքն իր հետ օդի սառը հոսանք է բերում: Հայ սահմանապահները ոտքով քայլելով`հսկում են հայ-վրացական պետական սահմանը: Ի տարբերություն հայ սահմանապահների, Վրաստանի սահմանապահները ձմռանը չեն մրսում, քանզի Հայաստանի հետ սահմանը հսկում են «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաներով, որը Վրաստանի սահմանապահներին նվիրել է ԱՄՆ կառավարությունը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 07/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia