Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

infoport.am. Տավուշի մարզում վարակվածներից մեկը Դիլիջանի բնակիչ է, աշխատում է Մ․ Մելքոնյան վարժարանում․ աղբյուր


infoport.am-ը հայտնում է«Տավուշի մարզում վարակվածներից մեկը Դիլիջանի՝ Շահումյան փողոցի բնակիչ է, ով աշխատում է Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում։ Դիլիջան քաղաքում InfoPort.am-ի աղբյուրը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացու ընտանիքի անդամները մեկուսացված են։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակվածի եղբայրը տաքսու վարորդ է, և գտնվում է հսկողության տակ։

Ավելի վաղ Տավուշի մարզպետը հայտնել էր, մարզում գրանցված կորոնավիրուսի երկու դեպքի մասին։

Նշենք, որ մարտի 16-ին Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ»

 

Հրապարակվել է։ 18:06 31/03/2020