Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Իր կնոջը ծեծելու համար իջեւանցուն դատում են

Իր կնոջը ծեծելու համար իջեւանցուն դատում են

Այսօր`նոյեմբերի 23-ին,  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Իջեւան քաղաքի բնակիչ Ա. Մալաքյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ 2017թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 17-ի սահմաններում իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում ծեծել է նրան, պատճառելով ֆիզիկական ցավ:

Ա. Մալաքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով(«Ծեծը»):  Սույն հոդվածը նախատեսում է  առավելագույնը 100 հազար դրամի չափով տուգանք կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանք:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի `Ա. Մալաքյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:00 23/11/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ է ՝ CREATE'IT SOFTWARE ՍՊԸ-ի կողմից
Շահավետ տեխնոլոգիական լուծումներ