+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Իր նորածին թոռնիկին սպանած կինը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում էր Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի Հրածին Փայտյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 27-ի ժամը 02.00-ի սահմաններում, Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում իր աղջկա` նույն գյուղի բնակչուհի, 1984թ. ծնված Ռադմիլա Փայտյանի արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ, պարանոցի աջ եւ ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով՝ սպանել է Ռադմիլա Փայտյանի 36-38 շաբաթական ծնված նորածին երեխային, այնուհետեւ նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ եւ գցել արտաքնոցի փոսը: Հ. Փայտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը» ), նա կալանավորված է: Նրա շահերը դատարանում պաշտպանում էր հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը: Քրեական գործով մեղադրողը պահանջել է Հրածին Փայտյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման: Հ. Փայտյանը դատարանում չի ընդունել չի մեղքը, չի զղջացել իր կատարած արարքի համար, հայտարարել է, որ երեխան մեռած է ծնվել, նա 4-5 շաբաթական է եղել եւ այլն: Սակայն նրա այդ պնդումները հերքվել են դատարանում ներկայացված ապացույցներով: Այսօր՝ փետրվարի 27-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է 57-ամյա Հրածին Փայտյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 27/02/2018