Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ջարխեչի թոռ Նիկոլ Փաշինյանի 140 հազար դոլարանոց նվերը գյուղի 200-ամյակին (ֆոտոշարք)

Օգոստոսի 11-ին խոշորացված Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղը բազմամարդ էր,շուքով նշվեց գյուղի 200-ամյակը: Գյուղի կենտրոնում տոնավաճառ էր, տաղավարներում ներկայացված էին ձեռքի գեղեցիկ աշխատանքներ, թխվածքներ, մեղր եւ այլն: Հաղարծնի 200-ամյակի միջոցառմանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շնորհավորեց  գյուղի տոնը, նշելով գյուղի հին անունը՝ Ջարխեչ: Փաշինյանը հայտարարեց, որ ինքը այդ գյուղի թոռ է: Նա ասաց, որ շատ դժվար ժամանակներ Տավուշի մարզի բնակիչները դիմակայել են անտառ հատելով, հորդորեց ապրել բնության հետ ներդաշնակ, առանց անտառը վնասելու, հաղարծինցիներին հորդորելով. «Կոչ եմ անում անջատել «Դրուժբաները« եւ միացնել միտքը»: Վարչապետը հայտարարեց, որ ինքը Հաղարծնին նվեր է բերել 140 հազար դոլարանոց դրամաշնորհային ծրագիր, որից կարող են օգտվել առանց բնությանը վնասելու տնտեսական գործունեություն նախաձեռնողները: 2-3 հազար դոլարանոց դրամաշնորհները կտրվեն անասնապահության, չորանոցների ստեղծման եւ այլ նպատակներով: Նիկոլ Փաշինյանը Հաղարծնի բնակիչներին  կոչ արեց օգտվել Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորություններից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:56 12/08/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia