Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ջուջեւանի արագաչափը ներկից մաքրել են, սակայն կարմիր հետքը մնում է

Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան եւ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղ համայնքում տեղադրված, նախկինում չաշխատող արագաչափերը 2018թ. հունիսի 3-ին սկսել են գործել: Այդ արագաչափերը չէին գործում 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Տավուշցի վարորդները դժգոհ են, որ 2 տարվա ընդմիջումից հետո արագաչափերի գործարկման մասին հայտարարություն չէր տարածվել, վարորդներն այդ մասին տեղյակ չեն եղել: Հունիսի 26-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի ներկով ներկել էին Ջուջեւան գյուղում գտնվող արագաչափը: Ներկով փակել էին արագաչափի անցքը, որտեղից լուսանկարող սարքը նկարում է սահմանված արագությունը գերազանցող ավտոմեքենաներին: Արագաչափը ներկից մաքրել են, այն կրկին գործում է, սակայն սարքի վրա առկա կարմիր հետքը վկայում է արագաչափի նկատմամբ կատարված ոտնձգության մասին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:00 16/07/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia