Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ջրամբարները մնացին թղթի վրա, մեր գետերը հոսում են Ադրբեջան

Ոսկեպար, Կողբագետ, Քարահան, Հախում գետերի ջրերը հոսում են Ադրբեջան, ոռոգում այդ երկրի տարածքները: Հարկ է Տավուշում ոռոգման ջրամբարներ կառուցել եւ ավելացնել մարզի ոռոգելի հողերը, որոնք այժմ 6 հազար հեկտար են կազմում: 2017թ. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել է, որ գոյություն ունի Տավուշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը վարչապետ Կարեն Կարապետյանին Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել, որը հնարավորություն կտա մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, դրա շնորհիվ ոռոգելի կդառնա 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմում է 8 միլիարդ 450 միլիոն դրամ: Մարզպետը հայտարարել էր, որ կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողներ: Հունիսի 1-ին Հովիկ Աբովյանին ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից: Կողբի եւ Հախումի ջրամբարները չկառուցվեցին, մեր գետերի ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան, ոռոգել ոչ բարի հարեւանի դաշտերն ու այգիները: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Բաժիններ՝ Երեվանից դուրս Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: Մեկնաբանություններ (0) Պատասխանել Click here to cancel reply. Անուն Էլ-փոստ (չի հրապարակվի) Կայք էջ Նման նյութեր «Կռված մարդիկ են, գնացել են, եկել են, հնարավոր է զենք լիներ». Ֆելիքս Ցոլակյան 14:43 19.06.2018 «Ես հերոս կորցրի». Շուշան Պետրոսյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին 14:31 19.06.2018 Մանվել Գրիգորյանը զրկվեց ազատությունից. 3 պատգամավոր դեմ է եղել 14:22 19.06.2018 ԱԺ-ում Մանվել Գրիգորյանին կոչ են անում ինքնասպանության գնալ. «Մանվելին կփրկի միայն պարանը» 14:12 19.06.2018 Մանվել Գրիգորյանին սատարեց 3 պատգամավոր 13:28 19.06.2018 Մարուքյանը կոչ է անում օրինականացնել զենքի վաճառքը, որ բոլորը հավասար լինեն 13:21 19.06.2018

Հրապարակվել է։ 14:47 19/06/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia