Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քամատապալ ծառերի փայտը էժան կտրվի իջեւանցիներին

Մրցույթով այս տարվա հուլիսին  Իջեւանի անտառտնտեսության տնօրեն նշանակված  Մհեր Ղալթախչյանը հայտնեց, որ իր պաշտոնավարման շրջանում  ուժեղացվել է Իջեւանի անտառների հսկողությունը, ապօրինի անտառհատումներ գրեթե չեն կատարվում։ Նա ասաց, որ անտառամերձ համայնքների ընտանիքներին մինչեւ 8  խորանարդ մետր անտառի թափուկ  է տրվում, այդ ընտանիքների կողմից ինքնապատրաստմամբ։   Նրան հարցրինք, թե ինչո՞ւ Բերդի տարածաշրջանում, Արծվաբերդի անտառտնտեսության անտառներին  բնակիչներին  համեմատաբար էժան գներով, խորանարդը 6500 դրամով  վառելափայտ է տրվում , իսկ Իջեւանի անտառտնտեսությունում  ամենամատչելի  վառելափայտի գինը  11 հազար դրամ է։ Անտառտնտեսության տնօրենն ասաց,որ իրենց կողմից առաջիկայում բնակչությանը կվաճառվի 450 խորանարդ մետր  քամատապալ ծառերի վառելափայտ։ Դրա վաճառքի գինը դեռ որոշված չէ, սակայն այն բնակչությանը կվաճառվի համեմատաբար մատչելի գնով։

Հրապարակվել է։ 07:29 24/09/2019