CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Քրեական գործ չհարուցվեց

Սեպտեմբերի 13-ին Հաղարծին վանական համալիր է այցելել Գարեգին Երկրորդ կաթողիկոսը՝ մի խումբ հոգեւորականների հետ: «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» շարժման անդամները վանական համալիրում, որպես բողոքի նշան. պլակատներ են պարզել, գոչել՝ «Գարեգին հեռացիր, Մայր Աթոռը մոռացիր», պահանջելով կաթողիկոսի հրաժարականը: Այդ ժամանակ Մայր աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը ձախ ձեռքով հարվածել է բողոքի շարժման մասնակից երիտասարդին`Էդգար Ումբրեյանին: Համացանցում տարածված, տասնյակ հազարավոր դիտում ունեցող տեսանյութում երեւում է հարվածելու պահը, լսվում է հարվածի ուժգին շրխկոցը: Տեսանյութում ոստիկան է երեւում, մի հոգեւորական չքմեղանում է՝ ո՞վ է հարվածել, այստեղ եկեղեցի է, մարդիկ աղոթում են: Ոստիկանության Դիլիջանի բաժնում ստացվել է էդգար Ումբրեյանի հաղորդումը: Դրա հիման վրա ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվել: Ոստիկանությունից տեղեկացանք, որ քրեական գործով կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքներով տուժողին մարմնական վնասվածք չի պատճառվել, այդ պատճառով, հանցակազմի բացակայության հետեւանքով, քրեական գործ չի հարուցվել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ  

Հրապարակվել է։ 00:00 27/09/2018