Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կադրային մեծ փոփոխություններ` Տավուշի մարզպետարանում

Օգոստոսի 31-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշել սեպտեմբերի 4-ից Ռոբերտ Նազարյանին ազատել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնից: Որպես որոշման հիմք նշված է Ռ. Ներսիսյանի անձնական դիմումը: Ռ. Ներսիսյանը մարզպետարանի երկարամյա աշխատող էր: Մարզպետը սեպտեմբերի 4-ին որոշում է ընդունել Նաիրի Մելքումյանին ազատել մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչի պաշտոնից: Մարզպետը նույն օրվա մեկ այլ որոշմամբ, մինչեւ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը, այդ պաշտոնը զբաղեցնելու համար Ն. Մելքումյանի հետ կնքել է ժամկետային աշխատանքային պայմանագիր, դրույքաչափ սահմանելով 310 հազար 858 դրամը: Մարզպետը սեպտեմբերի 5-ին որոշել է մինչեւ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչի պաշտոնը զբաղեցնելը, այդ պաշտոնը զբաղեցնելու համար Արտեմ Ոսկանյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր, դրույքաչափ սահմանելով 256 հազար 623 դրամը: Վ. Ղալումյանը օգոստոսի 31-ին որոշել է սեպտեմբերի 3-ից Կարեն Իսկանդարյանին ազատել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության վարչության պետի, Միշա Մխիթարյանին՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի պաշտոններից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 21:00 06/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia