Հայաստանի Հանրապետություն 100



Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Կամո Ղալթախչյանը Մոսկվայի՞ց է ղեկավարում Աչաջուր համայնքը

2017թ. նոյեմբերին 5-ին կայացան Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններ: 4 թեկնածուներից հաղթեց ՀՀԿ անդամ, գործարար Կարեն Ղալթախչյանը: Երեկ`հունվարի 29-ին Մոսկվայից մեզ զանգահարեց Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կամո Ղալթախչյանը, որը հայտնեց, թե ինքն առաջիկայում հայրենի գյուղ է վերադառնալու: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ 4463 բնակիչ ունեցած Աչաջուր համայնքի ղեկավարի 2017թ. նոյեմբերի 5-ի ընտրություններից գրեթե 3 ամիս է անցել, սակայն Տավուշի մարզպետարանի կայքում  որպես Աչաջուր համայնքի ղեկավար նշված է 2013-2017թթ. այդ համայնքը ղեկավարած Կամո Ղալթախչյանը, տեղադրված են նրա լուսանկարը եւ կենսագրությունը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 30/01/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM