Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կանաչի  ծախողը վազել, բռնել է իր դրամապանակը գողացողին

Այսօր՝ մայիսի 17-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկեց Գյումրի քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Քաջիկ Տիգրանյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ 2018թ. մարտի 7-ին, ժամը 13.50-ի սահմաններում ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ մոտեցել է Իջեւան քաղաքի Աբովյան փողոցում բանջարեղենի առքուվաճառքով զբաղվող Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Մխիթար Մելիքջանյանի վաճառասեղանին, բացահայտ հափշտակել է վերջինիս դրամապանակը( որի մեջ եղել է 80 հազար դրամ) եւ դիմել փախուստի: Մ. Մելիքջանյանը հետապնդել եւ բռնել է նրան: Ք. Տիգրանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասով(«Կողոպուտի փորձը»): Նա գտնվում է կալանքի տակ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 19:00 17/05/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia