Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով Բերդավանում փակել էին միջպետական ավտոճանապարհը (ֆոտոշարք)

Նոյեմբերի 17-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցում դասեր չեն անցկացվել: Աշակերտները երթով գնացին գյուղի եզրին գտնվող միջպետական ավտոճանապարհ: Ժամը 10-ն անց 20 րոպեից միջպետական ավտոճանապարհը փակվեց: Գործողության մասնակիցների պահանջն էր հայրենի տուն վերադարձնել Կարեն Ղազարյանին: Այդտեղ էին գտնվում 2018թ. հուլիսի 15-ից Ադրբեջանում գտնվող Կ. Ղազարյանի հարազատները, Բերդավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչները, Բերդավան համայնքի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի բազմաթիվ աշխատողներ, ճանապարհային ոստիկաններ: Քաղաքացիական հագուստով մի անձ, ով ներկայացավ Համազասպ անունով, Կ. Ղազարյանի հորը`Արմեն (Գագիկ) Ղազարյանին հարցուփորձ արեց, թե մինչեւ միջպետական ավտոճանապարհը փակելը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար նրանք ամեն ինչ արե՞լ են: Արմեն Ղազարյանն ասաց, որ իրենք հնարավոր ամեն ինչ արել են: Նրա բազմաթիվ հարցերը նյարդայնացրին Արմեն Ղազարյանին: Համազասպը նրան հորդորեց հանգիստ տոնով խոսել: Ա.  Ղազարյանն ասաց, թե իր վիճակում գտնվող մարդը ո՞նց կարող է հանգիստ խոսել; Ընդհանուր առմամբ, բողոքի գործողությունն անցնում էր խաղաղ պայմաններում: Ժամը 12-ի դրությամբ միջպետական ավտոճանապարհը փակ է: Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը`Աննա Հակոբյանը երկու անգամ այցելել է Կարեն Ղազարյանի ծնողներին, վերջին անգամ`նոյեմբերի 8-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:00 17/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia