Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Կարկտից ավերակ դարձած արտերի կոթեցի տերերը աջակցության կարիք ունեն (ֆոտոշարք)

3 օր առաջ տեղացած կարկուտը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի եւ Բարեկամավան գյուղերի բնակիչներին մեծ վնասներ է պատճառել: Հունիսի 16-ին շուրջ կես ժամ տեղացած կարկուտից Կոթի գյուղի շուրջ 400 հեկտար հացահատիկի արտերի բերքը ոչնչացել է: Կոթեցիների վկայությամբ՝ դրանց մի մասը գարու արտեր էին, որոնք մի շաբաթից պետք է հնձեին: Կոթիում տեղացած կարկտահատիկները չափերով բավական խոշոր են: Նույն ժամանակահատվածում Կոթիի հարեւան`Բարեկամավան գյուղում կարկուտը վնասել է տնամերձ ցանքերը, պտղատու ծառերը: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանի վկայությամբ `գյուղի տնամերձ տարածքների մի մասը տուժել է 70-80 ,մյուս մասը`մոտ 30 տոկոսով: Կարկտից վնասվել է բարեկամավանցու մարդատար ավտոմեքենա, մի քանի առանձնատան ծածկի շիֆերներ: Հունիսի 18-ին Կոթի եւ Բարեկամավան են այցելել խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը եւ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղվարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ովքեր ծանոթացել են կարկտահարության պատճառած վնասի չափերին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Բաժիններ՝ Երեվանից դուրս Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: Մեկնաբանություններ (0) Պատասխանել Click here to cancel reply. Անուն Էլ-փոստ (չի հրապարակվի) Կայք էջ Նման նյութեր Փաշինյանը հեռուստաընկերության անուն չի հնչեցնում. «Չեմ ուզում թիրախավորել» 22:11 19.06.2018 Ճզմե՛ք հրեշին 22:00 19.06.2018 «Ըստ բյուջեների` պետք է ոսկուց մանկապարտեզներ ունենայինք». Արմավիրում պահանջում են Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը 21:35 19.06.2018 «Արմավիրի քաղաքապետ, մենք քեզ մերժում ենք». բողոքի ցույց Արմավիրում 21:03 19.06.2018 «Իմ վախը վաղուց չափված է». Նաիրա Զոհրաբյան 20:55 19.06.2018 Տեր Տիրայր քահանա Հովակիմյան. «Էջմիածինն ազատագրվեց բռնապետությունից» 19:33 19.06.2018

Հրապարակվել է։ 23:00 19/06/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM