ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կարմիր գրքում գրանցված, ուրիշի ընկուզենին հատելով` վառելափայտ է օգտագործել

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդ քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Սարգիս Մելիքյանի դատավարությունը: Վերջինիս  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա յուրացման եղանակով, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016թ. նոյեմբերի վերջին, Բերդ քաղաքում գտնվող, մշակելու համար իրեն վստահված, սեփականության իրավունքով Վահան Հակոբյանին պատկանող այգուց հատելով՝ հափշտակել է 241 հազար 500 դրամ արժողությամբ ընկուզենի տեսակի պտղատու ծառը եւ այն օգտագործել որպես վառելափայտ: Նշենք, որ ընկուզենին գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Ս. Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով («Յուրացնելը կամ վատնելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ Բաժիններ՝ Երեվանից դուրս, Իրավական լուրեր Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: Մեկնաբանություններ (0) Պատասխանել Click here to cancel reply. Անուն Էլ-փոստ (չի հրապարակվի) Կայք էջ Նման նյութեր Ի՞նչն էր Իջևանի մի խումբ երեխաների բերել Հայաստանի Ազգային պատկերասրահ 22:10 21.06.2018 «Երբ, որ այդ կորեկը գողացող առնետները չլինեն եւ՛ լրագրողի, եւ՛ ուսուցչի, եւ՛ բժշկի, բոլորիս ֆինանսական վիճակն էլ կբարելավվի» 21:12 21.06.2018 Հրաժեշտ հին պաշտոնյաներին․ պաշտոնաթող եղան Շիրակի փոխմարզպետները 19:07 21.06.2018 Լոռու մարզի ղեկավարը ներկայացրեց նորանշանակ մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանին 16:55 21.06.2018 Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը պաշտոնաթող է եղել․ ո՞վ է նոր թեկնածուն 16:25 21.06.2018 Հայաստանի հյուսիսային դարպաս Այրում կայարանում տոմսեր չեն վաճառվում 15:42 21.06.2018

Հրապարակվել է։ 00:00 22/06/2018