Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կարմիր խաչի միջոցով որդուց բանավոր ծանուցում են ստացել, որ Կարենն իրեն լավ է զգում

Նոյեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այցելեց Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղ, Ադրբեջանում գտնվող բերդավանցի Կարեն Ղազարյանի տուն: Նա հանդիպեց Կ. Ղազարյանի ծնողների՝ Արմենի (Գագիկի) եւ տիկին Ասյայի հետ: Կ. Ղազարյանի հոր ցանկությամբ այդ հանդիպումը լրագրողների համար փակ էր: Դրանից հետո Ա. Հակոբյանը լրագրողներին հայտնեց, ուր իր այցը կայացել է Կ, Ղազարյանի ծնողների ցանկությամբ: Նա ասաց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են Կ. Ղազարյանին, սակայն այդ հանդիպումների պարբերականությունը ուշացել է, Կ. Ղազարյանի ծնողները մտահոգություն ունեն, որ նրան ձմեռային հագուստ չի տրվել եւ այլն: Նա ասաց, որ Կ. Ղազարյանի հարցով դատական հայց է ուղարկվել մարդու իրավունքների եվրոպական դատարան, այդ հայցում ուժեղ փաստարկներ կան, որ նրա իրավունքներն Ադրբեջանում ոտնահարվել են, Կ. Ղազարյանն առողջական խնդիրներ, բուժման կարիք ունի: Կ. Ղազարյանի հայրը մեզ հայտնեց, որ իրենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով նամակ են ուղարկել Կարենին, սակայն Կարենից նամակ չեն ստացել, Կարմիր խաչի միջոցով որդուց բանավոր ծանուցում են ստացել, որ Կարենն իրեն լավ է զգում: Նա ասաց, որ որդու Հայաստան վերադարձի հույսը կապում է Հայաստանի կառավարության հետ: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 07/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia