Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կայանի դպրոցի տնօրենը ժխտում է, որ մասնակցել են հանրահավաքին

Հայտնել ենք, որ սեպտեմբերի 28-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով գյուղում հանրահավաք է կայացել, Ազատամուտի դպրոցում դասեր չեն կայացել: Ժորա Մարտիրոսյանը մեզ հայտնել է, որ հանրահավաքին մասնակցել են նաեւ Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայանի դպրոցում սովորող ազատամուտցի երեխաներ, այդ դպրոցի տնօրեն Լենա Վարդանյանը հավաքին ներկա է եղել: Այսօր մեզ զանգեց Լենա Վարդանյանը, ով հայտնեց, որ ինքը հանրահավաքին ներկա չի եղել, իր ղեկավարած դպրոցում այդ օրը դասերը կայացել են, Կայանի դպրոցում սովորող ազատամուտցի երեխաները հանրահավաքին չեն մասնակցել: Կայանի դպրոցում սովորում են Այգեհովտից եւ Ազատամուտից դպրոցականներ: Լ. Վարդանյանն ասաց, որ ազատամուտցի ծնողները փակել են Ազատամուտից դեպի Կայան տանող ավտոճանապարհը, դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի երթը, որպեսզի այդ աշակերտները դասերին չմասնակցեն: Դպրոցի տնօրենի խոսքերով` ազատամուտցի՝ Կայանի դպրոցում սովորող աշակերտների մեծ մասը այդ պատճառով չի կարողացել դպրոց մեկնել, սակայն նրանք Ազատամուտում կայացած հանրահավաքին չեն մասնակցել: Նրա վկայությամբ` աշակերտների մի փոքր խումբ կարողացել է հաղթահարել այդ արգելքը եւ այդ օրը մասնակցել Կայանի դպրոցում կայացած դասերին: Լուսանկարը՝ azparez.am-ի Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 00:00 01/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia