Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Կենդանիների կողմից հոշոտված դիակի ինքնությունը չի պարզվել

2017թ. նոյեմբերի 11-ին Տավուշի մարզի Հովք գյուղի վարչական տարածքում, Իջեւան-Ճամբարակ տանող ավտոճանապարհի հարեւանությամբ, Աղստեւ գետի ափին հայտնաբերվել է միջահասակ, սպիտակամաշկ, 30-35 տարեկան կնոջ դի: Դիակը հոշոտվել է կենդանիների կողմից: Չնայած ոստիկանության Դիլիջանի բաժնի ձեռնարկած ջանքերին, դիակի տիրոջ ինքնությունը պարզված չէ: Ոստիկանները մանեկենին հագցրել են կնոջ կրած հագուստները,այդ լուսանկարը տարածել, սակայն դա էլ առայժմ չի օգնել կնոջ ինքնության բացահայտմանը:  

Հրապարակվել է։ 19:25 22/01/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM