Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Խանդի պատճառով 2 տղամարդու վնասվածք է հասցրել

Արման Ահարոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. նոյեմբերի 15-ին, ժամը 11-ի սահմաններում Բերդ քաղաքի Լեւոն Բեկի 5 հասցեում, իր կնոջ հետ ինտիմ հարաբերություններ ունենալու կասկածանքի շարժառիթով վիճաբանության եւ քաշքշուկի մեջ է մտել Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1977թ. ծնված Արթուր Ղազարյանի հետ, դիտավորությամբ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ, պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ եւ հեռացել: Նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում Արման Ահարոնյանը Բերդ քաղաքից Մաշտոցի 23 շենքի հետնամասում կրկին փորձել է վիճաբանել Արթուր Ղազարյանի հետ,սակայն վերջինիս հետ գտնվող Պառավաքար գյուղի բնակիչ Գագիկ Բոզինյանը միջամտել է, որից հետո Ա. Ահարոնյանը սկսել է վիճաբանել Գ. Բոզինյանի հետ, դանակով դիտավորությամբ հարվածել է Բոզինյանի որովայնի շրջանում՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Արման Ահարոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, 118 հոդվածով եւ 185 հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Ահարոնյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է մայիսի 15-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:00 10/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM