Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Խաժակ Թանանյանը բողոքում է` սպառնում են քանդել Իջեւանի կենտրոնում իր հիմնած հրաշք այգին

Իջեւան քաղաքի բնակիչ, քաղաքի կենտրոնում սրճարանի սեփականատեր Խաժակ Թանանյանը հայտնում է. «25 տարի առաջ Իջեւանում (կենտրոնում, քաղաքապետարանի դիմաց) ձեւավորում էի այս փոքրիկ այգին, տնկեցի եւ խնամեցի իմ առաջին արծաթափայլ եղեւնին: Այժմ վտանգված է այգու ճակատագիրը: Ամեն գնով ես պաշտպանելու եմ այն, չնայած, որ դատա-իրավական բոլոր ատյաններով անցած այս «գործը խնամքով լվացել են եւ իբր օրինականացրել են իրենց կեղտոտ փաստաթղթերը, եւ իբր թղթերով ամեն ինչ կարգին է»: Ես պայքարելու եմ ցանկացած գնով .ինչ էլ դա արժենա … Այն մեր քաղաքինն է , մեր հասարակությանն է, եւ այդ հասարակության հետ միասին ես պայքարելու եմ ցանկացած ոտնձգությունների դեմ: Իմ սրճարանի դիմացի այգին ես հիմնել եմ դեռեւս 90- ականների սկզբից եւ առ այսօր զբաղեցնում եմ, խնամում և այլն (բոլոր իջեւանցիները գիտեն): 2014 թ. փետրվար ամսին ես դատարան ներկայանալու ծանուցագիր ստացա , որպես պատասխանող կողմ: Իմ դեմ «գործ» էին հարուցել , որ այգին պատկանում է մեկ այլ քաղաքացու՝ Իջևանից, եւ որ ես իբր բռնազավթել եմ ուրիշին պատկանող հողատարածք: Ես հիշեցի, որ 2008- ին նամակ էի ստացել մի քաղաքացուց , որ դա իրեն է պատկանում՝ սեփականության իրավունքով, եւ սպառնում է քանդել եւ ապամոնտաժել այդ այգին : Ես կադաստրի մեր տարածքային բաժնում տեղեկացա , որ տվյալ հասցեում այդպիսի սեփականություն գոյություն չունի, եւ որ սեփականության իրավունքը վերապահված է քաղաքապետարանին, համայնքին: Բանի տեղ չդրեցի այդ ժամանակ եւ արդեն շուրջ 4 տարի է դատական բոլոր ատյանները անցած … ԴԱՀԿ-ից պետք է գան, որ ապամոնտաժեն տաղավարները , տարածքը՝ մի խոսքով .. . Դատարանը գիտենք, թե ինչպես է աշխատում, բոլոր ատյաններում հաշվի չառնվեց իմ կողմից ներկայացված հակընդդեմ հայցը, դեռ ավելին`վաղեմություն կիրառվեց այպիսի փաստերի նկատմամբ, որտեղ նույնիսկ քրեական հանցակազմ պարունակող ապացույցներ կային նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմից տրված փաստաթղթերի մեջ»: Խաժակ Թանանյանը մեզ հայտնեց, որ այժմ թվայնացնում է այգուն վերաբերող փաստաթղթերը, ինքն այդ հարցով դիմել է հանրապետության մի շարք լրատվամիջոցների: լուսանկարները՝ Խ. Թանանյանի ֆեյսբուքյան էջից

Հրապարակվել է։ 19:00 26/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM