Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Խորհրդավոր կանաչ լույս` Ոսկեպարի սահմանագոտում

Հունվարի 28-ին, ժամը 19-ի սահմաններում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի տարածքով երթեւեկող վարորդները անսովոր կանաչ լույս են տեսել: Ոսկեպարի տարածքում,որտեղ հատվում են դեպի Կիրանց ձգվող հիմնական եւ Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհները, միջպետական ավտոճանապարհով երթեւեկողները տեսել են ոչ այդքան խիտ մառախուղը ճեղքած կանաչ լույս: Այդ մասին նրանք ահազանգել են մեզ: Տեսարանը նմանվել է լույսին, որով խուլիգանները կուրացնում են քաղաքացիական օդանավերի օդաչուներին: Վարորդները կարծում են, որ այդ լույսն արձակվել է Ղազախի շրջանի ադրբեջանական ռազմական հենակետերից: Նշենք, որ 2015թ. սեպտեմբերի 24-ին ադրբեջանական զինուժը հրետակոծեց Տավուշի մարզի Բերդավան, Սեւքար գյուղերը, Բերդավան գյուղում զոհվեց 2 կին, 2 այլ բնակիչ վիրավորվեց: Այդ ժամանակ գիշերը Օդնդաղ սարից ադրբեջանական զինուժը հզոր լուսարձակներով լուսավորեց Ոսկեպար –Կիրանց շրջանցիկ ավտոճանապարհը եւ գնդակոծեց այդ ճանապարհով երթեւեկող մեքենաներին: Բարեբախտաբար, այդ ընթացքում տուժածներ չեղան: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 29/01/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM