Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Խորհրդային շրջանի կիսակառույցը Իջեւանում կդառնա գործարար կենտրոն

Իջեւան քաղաքի Անկախության փողոցում գտնվող, խորհրդային շրջանից առկա կիսակառույց շենքը աճուրդով, 98 միլիոն դրամով վաճառվել է ֆիզիկական անձի: Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ վերակառուցման աշխատանքներից հետո այնտեղ կգործի հյուրանոցային համալիր, էլեկտրոնիկայի խանութ, տուրիզմի կենտրոն, խորհրդակցությունների սրահ, բոուլինգի խաղասրահ, շենքի նկուղում կկազմակերպվի արտադրություն: Բացի շենքի շինարարությունում ընդգրկվածներից, շենքի գործարկումով կստեղծվի 70 աշխատատեղ: Ներկայումս կիսակառույցի վերակառուցման աշխատանքները ընթանում են: Քաղաքապետարանից տեղեկացանք, որ ձեռք են բերվել եւ Իջեւանի կենտրոնական փողոցներում տեղադրվել 50 հատ քարաշեն փոքր աղբաման: Ձեռք են բերվել 42 հատ խոշոր աղբաման, որոնք առաջիկայում կտեղադրվեն Իջեւանի փողոցներում: Քաղաքապետարանը ձեռք է բերել նաեւ այդ աղբամանները բարձող աղբատար մեքենա: Իջեւանի հյուսիսային մուտքի մոտ ճանապարհի եզրաքարերի, մայթերի մաքրման աշխատանքներ են կատարվել: Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Իջեւան է այցել Իջեւանի բարեկամ, Ֆրանսիայի Վալանս քաղաքի պատվիրակությունը: Բարեկամ քաղաքի կողմից Իջեւանի թիվ 8 մանկապարտեզին նվիրվել է 33 մահճակալ; Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 17:00 18/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia