CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կինը մեղադրվում է գրասենյակի հեռախոսների վաճառքի գումարները յուրացնելու մեջ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Բերդ քաղաքի 31-ամյա բնակչուհու դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ հանդիսանալով «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի վաճառքի եւ սպասարկման Բերդի գրասենյակի ավագ մասնագետ եւ նյութական պատասխանատու անձ, 2017թ. սեպտեմբերից մինչեւ 2018թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ուրիշ գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ յուրացրել է իրեն վստահված`գրասենյակում առկա բջջային հեռախոսների վաճառքից գոյացած կանխիկ գումարները եւ դրանք օգտագործել իր անձնական կարիքները հոգալու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով(«Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով»): Կնոջ հանդեպ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 20:00 12/10/2018