Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կիսափակ ճամփա կամ 2 տարում 38.5 կմ ճանապարհ չսարքեցին (ֆոտոշարք)

90 կմ երկարությամբ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի վերանորոգումը նախատեսված է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվում է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 38,5 կմ երկարությամբ հատվածը, որն ընդգրկում է նաև միջպետական ճանապարհի երեք թունելներն ու կամուրջները: Այդ ճանապարհի կառուցապատումը սկսվել է 2 տարի առաջ՝ 2016թ. սեպտեմբերի 1-ին: 2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ էր միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը, ավտոտրանսպորտի երթեւեկությունը կատարվում էր շրջանցիկ, Ստեփանավանով ձգվող ճանապարհով: Անցած 2 տարում 38.5 կմ երկարությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեծածավալ աշխատանքներ են կատարվել, թունելների երկարությունն ավելացվել է, դրանց ծածկն՝ ամրացվել, ճանապարհի ջրահեռացման են աշխատանքներ կատարվել եւ այլն: Ճանապարհը գրեթե ամբողջությամբ ասֆալտապատ է, սակայն որոշ հատվածներում դեռեւս ասֆալտապատման աշխատանքներ պետք է կատարվեն: Վանաձոր քաղաքի մուտքից ոչ հեռու ճանապարհի եզրին, ձորի պռնկին մեծ հենապատի շինարարությունը, միջպետական ավտոճանապարհից Վահագնի գյուղ տանող ճանապարհի կամրջի, նշված ճանապարհի եզրերի կառուցապատումը բավական ժամանակ է պահանջելու: Հայտնի չէ, թե այդ աշխատանքները երբ կավարտվեն: Հայտարարվել է, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 13-ը նշված ավտոճանապարհը փակ է, սակայն այն ժամանակ առ ժամանակ փակվելով՝ մասամբ գործում է : Ճանապարհին ասֆալտապատման աշխատանքների ժամանակ ճանապարհաշինարարները որոշ ժամանակով տրանսպորտային միջոցների համար փակում են տվյալ հատվածը, մինչեւ շինտեխնիկան փռում է ասֆալտի շերտը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 13:00 10/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia