Հայաստանի Հանրապետություն 100



Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Կնոջը սպանած Մանվել Ասրյանը դանակով խոցել է իր լյարդը, աղիքները

Հայտնել ենք, որ մայիսի 11-ին Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղում 1965թ. ծնված Մանվել Ասրյանը խանդի պատճառով իրենց տան կիսանկուղային հարկում դանակով սպանել է կնոջը՝ 1969թ. ծնված Մարինե Բեգյանին: Դրանից հետո նա փախուստի է դիմել: Արծվաբերդի վարչական ղեկավար Օնիկ Բալյանը հայտնեց, որ ոստիկանները նրան հայտնաբերելու համար որոնումներ են կատարել եւ այսօր, ժամը 11.30-ի սահմաններում գյուղի ծայրամասում գտնվող տան նկուղում հայտնաբերել են: Ձերբակալումից առաջ Մ. Ասրյանը փորձել է ինքնասպան լինել, դանակով հարվածել է իրեն: Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Մարդանյանը հայտնեց, որ Մանվել Ասրյանին իրենց բժշկական կենտրոն են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում, վնասված են լյարդը, աղիքները, ներկայումս բժիշկները նրան վիրահատում են: Արծվաբերդի վարչական ղեկավար Օ. Բալյանն ասաց, որ Մ. Ասրյանը նախկինում եղել է պայմանագրային զինծառայող, հետո Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել; Նա տարբեր արհեստների է տիրապետում, եռակցման, տանիքի նորոգման եւ այլ վարձատրվող աշխատանքներ է կատարել: Դեպքից մեկ շաբաթ առաջ Մանվելը Ռուսաստանից կանչել է որդուն` կնոջ հետ խնդիրը հարթելու համար, հարցը կարծես թե լուծվել էր: Օ. Բալյանն ասաց, որ զինկոմիսարիատի միջոցով այժմ կազմակերպվում է ժամկետային զինծառայության մեջ գտնվող  մյուս որդու վերադարձը Արծվաբերդ: Մ. Ասրյանը չափահաս 2 տղայից զատ, ամուսնացած 2 աղջիկ ունի: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 12/05/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM