Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կոմունալ ծառայությունը շենքերի պատերը մաքրել է պաստառների մնացորդներից


Իջեւանի  քաղաքապետարանի պաշտոնական կայքըwww.ijevancity.am,  հայտնում է, որ   Իջևան համայնքը, յուրաքանչյուր ընտրությունից առաջ, նախատեսված անվճար տարածքներ է հատկացնում քարոզչական պաստառներ փակցնելու համար ։Սակայն կուսակցությունների և անհատների կողմից այդ կարգը չի պահպանվում, և դրանք փակցնում են`ուր պատահի։ Ցավալին այն է , որ ընտրություններից հետո նաև իրենց փակցրած պաստառները չեն մաքրում `անհրապույր տեսք տալով շենքերին։

Օրերս Իջևանի քաղաքային կոմունալ ծառայությունը մաքրել է շենքերի պատերը պաստառների մնացորդներից։
Հարգելի քաղաքացիներ, համայնքապետարանը հորդորում է` այսուհետ գովազդային կամ քարոզչական պաստառներ փակցնել միայն համայնքապետարանի կողմից հատկացված տարածքներում։
Զգուշացնում ենք` սահմանված կարգը խախտողներն օրենքով կենթարկվեն վարչական պատասխանատվության։


Հրապարակվել է։ 22:15 12/01/2020