Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կորոնավիրուսի 362 վարակակիր, 8 մահ՝ Տավուշում


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ  այս տարվա  մարտ ամսից սկսած Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակվել է 362 անձ, որից 8-ը մահացել է։ Վարակվածներից մոտ 200-ը  ապաքինվել  է, այժմ վարակակիրների թիվը  շուրջ  170 է, որից  82 հոգի ստացիոնար բուժում է ստանում    բժշկական հաստատություններում։ Մարզպետի խոսքերով՝ կորոնավիրուսի  համավարակի հետ կապված Տավուշի մարզում  իրավիճակը կայուն է, օրական միջին հաշվով վարակակիրների թիվն ավելանում է 15-ով։ Դիլիջանում  քաղաքում, նախկին պոլիկլինիկայի շենքում  արդեն գործում է կորոնավիուսի հիվանդանոց, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ բուժօգնություն ցուցաբերել  Տավուշի մարզից կորոնավիրուսով հիվանդներին։  Ներկայումս այդ հիվանդանոցում  բուժում են ստանում մեկ տասնյակից ավել հիվանդներ։ Կորանովիրուսի համաճարակը հաղթահարելու համար Տավուշի մարզպետը բնակիչներին խորհուրդ է տալիս կիրառել  հակահամաճարակային վարքականոնները։

Հրապարակվել է։ 11:56 18/06/2020