Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կորոնավիրուսի հնարավոր կանխարգելման միջոցառումները կատարվում են ամենօրյա ռեժիմով


Դիլիջանի   համայնքապետարանի պաշտոնական կայքը՝  http://www.dilijancity.am/ հայտնում է,որ Կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համայնքապետարանի օրակարգում են: Կատարվում են փողոցների, նրբանցքների, աղբամանների, աղբատար մեքենաների ախտահանման ամենօրյա աշխատանքներ: Ախտահանվել են 3 աղբատար մեքենաներ, 154 աղբամաններ: Ջրցան մեքենայով ախտահանվել են քաղաքի Կաղնի խաչ, Շահումյան, Մյասնիկյան, Գետափնյա, Հովսեփյան, Կամարինի փողոցները: 

  Հաշվի առնելով արտակարգ իրավիճակով պայմանավորված  ազատ տեղաշարժի սահմանափակումները, Դիլիջան համայնքի մանկապարտեզների պահեստավորված սննդի բաշխումը միայնակ, կարիքավոր տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց, իրականացվել է  անմիջականորեն նրանց բնակարաններ այցելություններով: Միջոցառումն իրականացվել  է համայնքի քաղաքային և գյուղական բնակավայրերում:

Հրապարակվել է։ 08:15 27/03/2020