+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերը Նոյեմբերյանում շատացել են


Մայիսի լույս 20-ի գիշերը Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում բացահայտվել է կորոնավիրուսով հիվանդ, որը  Նոյեմբերյանում տեղի բնակչի կողմից կորոնավիրուսով հիվանդանալու  առաջին դեպքն էր։  1975թ ծնված տղամարդուն  տեղափոխել են Երեւան։ Տղամարդը զբաղվում էր  տների վերանորոգման արհեստով, նա 4 երեխաների հայր է։ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ բացահայտվել է, որ  այդ տղամարդու եւ նրա եղբոր ընտանիքի անդամները եւս վարակված են  կորոնավիրուսով։  Ընդհանուր առմամբ՝ այդ ընտանիքից կորոնավիրուսով հիվանդ են 10 հոգի։ Մայիսի 21-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում ռեանիմացիայի ավտոմեքենայով Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Երեւան  է տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքին հարակից   Կողբ գյուղի բնակիչ 42-ամյա կին,ով վարակված է  եղել կորոնավիրուսով։ Կինը նաեւ տառապում է շաքարային դիաբետով։

Հրապարակվել է։ 12:15 22/05/2020