Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Կոթեցի Սուրեն Սեփխանյանն ադրբեջանական կրակից 3 անգամ վիրավորվել է

Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, կեսգիշերին Կոթի գյուղի կենտրոնում ադրբեջանական գնդակոծության հետեւանքով ոտքի սրունքից վիրավորվել է սահմանամերձ այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը: Նրան ճանաչում ենք 1987 թվականից, երբ տողերիս հեղինակը Կոթիի դպրոցում պատմության ուսուցիչ էր, Ս. Սեփխանյանը՝ այդ դպրոցի տնտեսվարը: Այսօր`սեպտեմբերի 19-ին զանգահարեցինք Երեւանի թիվ 1 հիվանդանոցում գտնվող Ս. Սեփխանյանին, ուր նա բուժվում է, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի բժշկական հսկողության տակ է գտնվում: Սուրենն ասաց, որ իրեն լավ է զգում: Նա հայտնեց , որ սա իր վիրավորվելու 3-րդ դեպքն է, առաջին անգամ վիրավորվել է 25 տարի առաջ. ադրբեջանական ինքնաձիգի գնդակից, որից հետո բժիշկները իր թոքի մի մասը հեռացրել են: Դրանից հետո իր առանձնատան բակում արկ է ընկել, Սուրենի ձախ ոտքը  վիրավորվել է, իսկ 2018թ. սեպտեմբերի 15-ին ՝ աջ ոտքը: Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ Ս. Սեփխանյանը 3 անգամ վիրավորվելու առումով եզակի չէ, Կոթիում ապրում է վարորդ, որի վարած բեռնատարները  3 անգամ ջախջախվել են հակատանկային ականների պայթյուններից: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 15:00 19/09/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia