Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Լաբորատոր հետազոտությունը կպարզի Սեւանա լճի կանաչելու պատճառը


ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, ուր նշված է «Սևանա լճի վերաբերյալ վերջին օրերի մամուլի հրապարակումների վերաբերյալ Առողջապահության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ։ Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները այսօր և վաղը կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք» ։

 

Հրապարակվել է։ 08:27 06/07/2019