Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Լավ գործեր` սահմանամերձ Ոսկեպարում

 

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպարի վարչական ղեկավար  Սերոբ Մախսուդյանը հայտնեց, որ  Ոսկեպարում  հանրօգուտ  լավ գործեր են կատարվել։  Ընդլայնվել է Ոսկեպարի գիշերային  լուսավորության ցանցը, տեղադրվել  է  «ՎիվաՍել » ընկերության տրամադրած   70 էներգախնայող  լամպ։ Գյուղի բազմազավակ, միայնակ  ծերերի, ընտանեկան նպաստառու  30 ընտանիքների  «Հայաստան» հահայկական հիմնադրամի կողմից տրամադրվել են արեւային ջրատաքացուցիչներ։  Ամերիկահայ  վիդեոբլոգեր  Քրիտինե Հալաջյանի աջակցությամբ  եւ  Ոսկեպարի գյուղապետարանի  ակտիվ  մասնակցությամբ գյուղապետարանի շենքի հարակից տարածքում մանկական գեղեցիկ  խաղահրապարակ է  ձեւավորվել։

 Սերոբ Մախսուդյանը, ով  Ոսկեպարը ղեկավարում  է 2016թ-ից, ակտիվ, նախաձեռնող ղեկավար է։ Նա խրախուսում  է  ոսկեպարցիների գործարար ակտիվությունը, սահմանամերձ   գյուղում անասնապահության զարգացումը, փոքր արտադրությունների  գործունեությունը։

Հրապարակվել է։ 12:21 08/11/2019