Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Լուսաձոր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ քրեական գործը կարճվել է

Հայտնել ենք, որ Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի նախկին ղեկավար Սուրեն Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված հացահատիկի սերմացուի յուրացման եւ Լուսաձորի համայնքապետարանում փաստացի չաշխատած, սակայն որպես համայնքապետարանի հավաքարարի Իջեւանի տարածաշրջան մեկ այլ բնակավայրի բնակչուհուն մեկ ամսվա աշխատավարձ վճարելու կապակցությամբ: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»): Քրեական գործի քննության շրջանակներում Ս. Քոչարյանը մարել է պետությանը պատճառված 200 հազար դրամ վնասը: Սուրեն Քոչարյանը մեզ ուղարկեց իր վերաբերյալ քրեական գործը՝ զղջալու հիմքով կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ս. Գասպարյանի սեպտեմբերի 20-ի որոշման պատճենը: Համայնքի նախկին ղեկավարն ասաց, որ ինքը կոռուպցիոներ չէ, հայտնելով, որ Հակակոռուպցիոն կենտրոնների ազգային ցանցի 2012 թվականի «Տարվա քաղաքացի» մրցանակը հանձնվել է իրեն, քանի որ դիմել է օրենքով սահմանված միջոցներին՝ իրեն վստահված գյուղական համայնքի խախտված իրավունքները վերականգնելու հարցում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 18:00 01/10/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia