Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մակարավանքի ճանապարհը գրեթե անանցանելի է

Մակարավանքը Տավուշի պատմական, հոգեւոր գանձերից է: Այն գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ եւ բազմազանությամբ կարևոր տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ։ 2012թ. նրանք քանդել են Մակարավանքի մուտքի մոտ գտնվող պատը՝ գանձեր գտնելու նպատակով: Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ նախկին պետ Ռաֆիկ Մուրադյանն ասել է, որ դեպքի կապակցությամբ ինքը դիմել է ոստիկանություն, սակայն գանձագողերը չեն հայտնաբերվել: 2018թ. հունվարի լույս 14-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք կոտրել են Մակարավանքի եկեղեցու մուտքի դուռը, մտել տաճար, թալանել գանձանակը: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի վկայությամբ` գողերը ջարդել են Մակարավանքում գտնվող հուշանվերների ցուցափեղկը, շարժել են եկեղեցու խորանի արծաթե խաչը, սակայն այն չեն տարել: Թեմի առաջնորդը հայտնել է, որ դա Մակարավանքից գողության 2-րդ դեպքն էր: Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանն ասաց, ,որ Աչաջուր գյուղից մինչեւ Մակարավանք ճանապարհի 3.2 կմ-ը անբարեկարգ է, գրեթե՝ անանցանելի: Դա խանգարում է Մակարավանք հավատացյալների այցերին, տարածքում զբոսաշրջության զարգացմանը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 23:00 16/10/2018