Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետարանը Իջեւանի համայնքապետարանում ուսումնասիրություններ է նախաձեռնել


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարտի 25-ին կարգադրել  է Իջեւան համայնքի ղեկավարի կողմից հողերի օգտագործման եւ պահպանման գործառնույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Որպես այդ կարգադրության հիմք մարզպետը նշել է  ՀՀ  Հողային օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասը։ Ինչպես նշված է  Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում,  աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել  Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միսաք Մելքումյանը, անդամներ ՝ մարզպետարանի իրավաբանական բաժնի վարիչ Գագիկ Մելիքբեկյանը, մարզպետարանի տարածքային ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության բաժնի պետի  ժամանակավոր պաշտոնակատար Աղաբեկ Գալստյանը,մարզպետարանի ֆինանսական  եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Ասքանազ  Բաբլումյանը եւ մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի  գլխավոր մասնագետ Համլետ Փիրումյանը։ Մարզպետ  Չոբանյանը աշխատանքային խմբին կարգադրել  է ուսումնասիրել Իջեւան համայնքի ղեկավարի կողմից  հողերի հրապարակային սակարկությունների կազմակերպման ընդհանուր ընթացակարգային պայմանների պահպանումը՝  հայտարարությունների հրապարակումից մինչեւ արձանագրությունների կազմելը  եւ պարզել , թե հողերի հրապարակային սակարկությունները վերջնական արդյունքում  որքան եկամուտ են ապահովում համայնքի համար եւ որքանով  են  դրանք  ծառայում  համայնքի զարգացմանը։ Մարզպետը կարգադրել  է ուսումնասիրությունն  ավարտել  մեկամսյա ժամկետում, դրանց արդյունքների վերաբերյալ կազմել  արձանագրություն եւ այն  ներկայացնել  իրեն։ Իմ տեղեկություններով՝  Իջեւանի համայնքապետարանը  հղում անելով տեղական ինքնակառավարման մ ասին  եվրոպական խարտիային եւ  այլ  օրենքների՝ պատրաստվում  է  վիճակել Տավուշի մարզպետի կողմից նախաձեռնված, Իջեւանի համայնքապետարանում    ուսումնասիրությունները։

 

Հրապարակվել է։ 15:01 06/04/2019