Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Մարզպետարանը ներգրավում է կամավորների


Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Տավուշի մարզպետարանը մարտի 21-ին հայտարարել է, որ   հավաքագրում է կամավորների՝ տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար  կամավոր դառնալ ցանկացողները  լրացնում են  հարցումը, որտեղ  կամավորները գրառում  են իրենց վերաբերյալ տվյալներ՝ անուն-ազգանունը, բնակության վայրը, տարիքը, մասնագիտությունը, ավտոմեքենայի առկայությունը, համացանցի որ հավելվածից են օգտվում, էլեկտրոնային հասցե եւ այլն։ Կամավորներին տրվում են  բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր և անհրաժեշտ այլ պարագաներ:

Հրապարակվել է։ 06:02 28/03/2020