Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Մարզպետը  Բերդ քաղաքից Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Հայտնել ենք  Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու  հետ կապված  լարված իրավիճակի մասին: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը փետրվարի 8-ին որոշում է կայացրել մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Անահիտ Իշխանի Ջուլհակյանին 2018թ. փետրվարի 9-ից նշանակել «ՀՀ  Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց»   պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանին հարցրինք, թե Անահիտ Ջուլհակյանը Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի աշխատակի՞ց է: Նա ասաց՝ ոչ, Ա. Ջուլհակյանն  ունի դպրոցի տնօրեն ընտրվելու համար պահանջվող հավաստագիր, որպես քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ է  աշխատել Բերդի քաղաքի վարժարանում, դրա լուծարվելուց հետո`Բերդի թիվ 3  հիմնական դպրոցում: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 14:00 13/02/2018

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM