ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Մեկ ամիս առաջ պետությունը մեզ զենք տվեց, այսօր նույն պետությունը մեզ ձերբակալեց». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարեկամներ, մեզ հենց նոր բաց թողեցին՝ քրեական մեղադրանքով և երկրից չբացակայելու ստորագրությամբ։ Ես հարցրեցի քննիչին՝ «Իսկ Արցախ գնալը, մեր դիրքեր վերադառնալը համարվելո՞ւ է երկրից բացակայել»։ Նա գլուխը կախեց։ Մեկ ամիս առաջ պետությունը մեզ զենք տվեց, խնդրելով որ մենք, կամավորներս, պաշտպանենք մեր երկիրը։ Այսօր նույն պետությունը մեզ ձերբակալեց, որովհետև մենք շարունակում ենք պաշտպանել մեր երկիրը և հրաժարվում ենք ընդունել խայտառակ ու դավաճանական ղազագիրը։ Հիմա ես մի ռազմական գաղտնիք կբացեմ, արդեն կարելի է։ Նայեցեք սև զգեստով ու դիմակներով մեզ վրա հարձակվող ու մեզ ձերբակալող հարյուրավոր այս յենիչերներին՝ դրանք ՀՀ ԱԱԾ հենց նույն «էլիտար» զորքն է, որը հոկտեմբերի 3-ին փախավ ռազմաճակատից, ինչպես պատմել էր վերջերս Արցախի մարզպետ Արայիկ Հարությունյանը։ Իսկ հիմա նախկին գաղտնիքը՝ Լեոնիդ Ազգալդյանի անվան մեր կամավորական ջոկատը կանգնած էր Մատաղիսի դիմաց հենց այն դիրքերում, որտեղ պետք է լիներ նույն այդ ԱԱԾ զորախումբը։ Այսօր ինձ, կամավորական իմ ընկերներին ջարդելով ու ծեծելով ձերբակալում էին հենց այդ ԱԱԾ յենիչերները, որոնց փոխարեն դիրքերում էր կռվում մեր ջոկատը։ Սա է Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքը»։

 

Հրապարակվել է։ 11:05 13/11/2020