CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Միջպետական ավտոճանապարհը փակածների վերաբերյալ քրեական գործերը կարճվել են

Ժողովրդական շարժման շրջանակներում ցուցարարները նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանում ավտոճանապարհներ փակեցին: Միջպետական ավտոճանապարհը փակելու համար ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 7 անձանց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով(«Խուլիգանությունը»): Այդ անձինք Նոյեմբերյան քաղաքի, սահմանամերձ Կողբ եւ Բերդավան գյուղերի բնակիչներ են: Գործը քննվում էր ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնում: Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ այդ քրեական գործերը կարճվել են, այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 21:00 14/05/2018