Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ժամկետները խախտել են (ֆոտոշարք)

2016թ. սեպտեմբերից սկսվել է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի նորոգումը: Մինչ այժմ ճանապարհի վերականգնման աշխատանքներ կատարվել են այդ ճանապարհի Վանաձոր-Ձորագես հատվածում: Ճանապարհաշինական «Կապավոր», «Ճանապարհ», «Կամուրջին», «Դորլիդեր»,«Արարատ-ճանշին» եւ այլ կազմակերպությունների կողմից մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, սակայն տեղի է ունեցել ճանապարհի նշված հատվածները գործարկելու պայմանագրային ժամկետների խախտում, այդ ժամկետների երկարաձգում: Տեսանք, որ ճանապարհի մի քանի հատվածներում ճանապարհաշինարարները քանդում-նորոգում էին նոր սարքած ասֆալտե ծածկը: Ճանապարհի եզրին տեղադրված ցուցանակում նշված է, որ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պատվիրատվությամբ 2016թ. օգոստոսի 30-ին մեկնարկած հիմնանորոգումը կապալառու կազմակերպություններ «Ճանապարհ» ՍՊԸ-ն եւ «Կամուրջշին» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը պետք է ավարտեն 2018թ. փետրվարի 28-ին: Հետո ցուցանակի վրա աշխատանքների վերջնաժամկետի գրառման կապույտ ֆոնը ծածկելով՝ սեւով աշխատանքների ավարտման ժամկետի գրառումը դարձրել են 2018թ.սեպտեմբերի 30-ը: Ավտոճանապարհի մեկ այլ հատվածում,որի կապալառուն «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն եւ «Դորլիդեր» ՍՊԸ ՀՁ-ն են, 2016թ. սեպտեմբերի 1-ին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների ավարտի ժամկետ է նշված 2018թ. մայիսի 1-ը: Մայիսի 1-ն անցյալ է, այդ հատվածում դեռ շատ աշխատանքներ կան կատարելու: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 22:35 14/06/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia