CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Միրգն ու բանջարեղենը չմաքսազերծելու համար «Մերսեդեսով» ջարդել է մաքսակետի ուղեփակոցը

Ռոման Կանդիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վրաստանից ՀՀ իր ներմուծած միրգն ու բանջարեղենը չմաքսազերծելու եւ օրենքով սահմանված մաքսային վճարումները չկատարելու նպատակով, նա 2018թ. փետրվարի 10-ին գտնվելով Բագրատաշենի մաքսակետի տարածքում, մաքսակետի շարժական ուղեփակոցը կոտրելու եւ բեռն անարգելք դուրս հանելու միասնական դիտավորությամբ, այդ օրը ժամը 07.00-ի սահմաններում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով չենթարկվելով ՀՀ ԿԱ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչի՝ կանգնելու օրինական պահանջին եւ շարժվելով դեպքի մաքսակետի ելք`հարվածել եւ կոտրել է մաքսակետի շարժական ուղեփակոցը եւ դուրս եկել մաքսակետի տարածքից, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին պատճառելով 925 հազար դրամի վնաս: Ռ. Կանդիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով(« Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ «Դատալեքս»  դատական տեղեկատվական համակարգի ՝ Ռ. Կանդիլյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է ապրիլի 18-ին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 21:00 12/04/2018