Մոմավառություն ապրիլյան պատերազմի զոհվածների հիշատակին`սահմանամերձ Բերդավանում
2018 Apr 03 23:00
-
Ոսկան Սարգսյան
-
Հիմնական
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում ապրիլի 2-ի երեկոյան մոմավառություն է կատարվել 2016թ. ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին:
Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ Բերդավանում անցյալ տարի մոմավառությունը կատարվել էր ապրիլի 1-ի գիշերը: Մոմավառությունը տեղի է ունեցել Բերդավանի հրապարակում գտնվող անմեղ զոհերի հուշարձանի մոտ: Օրվա խորհրդին հարիր ելույթ է ունեցել Բերդավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ժորա Նիյազյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հրապարակվել է։ 23:00 03/04/2018
Առայժմ մեկնաբանություններ չկան