Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նախարար Ա. Հարությունյան. «Որպեսզի չլինեն «պրեստիժնի» դասարաններ` իրենց «պրեստիժնի» դասվարներով

Օգոստոսի 27-ին Իջեւանում, Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Տավուշի մարզի դպրոցների տնօրեններին  հայտնեց, որ մտադիր են  կիրառել  Արցախում կիրառվող փորձը. առաջին դասարանի աշակերտների  ցանկերն ունենալով` աշակերտները վիճակահանությամբ ըստ դասարանների հավասար կբաշխվեն: «Որպեսզի չլինեն «պրեստիժնի» դասարաններ` իրենց «պրեստիժնի»  դասվարներով, «էլիտար»  դասարաններ, եւ նախկինում  «էլիտար» դասարանների հետ աշխատող ուսուցիչները այլեւս աշխատեն բոլորի հետ: Դա թույլ կտա  հետեւել մեր սկզբունքին, որ մենք այլեւս չենք ունենալու էլիտար հանրակրթություն, որը կֆինանսավորվի պետության կողմից: Եվ երկրորդը, մենք պետք է  այնպես անենք, որ կրթությունը հավասար հասանելի  լինի բոլորի համար»: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 16:00 29/08/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia