Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Նախիրը հայտնվել է չեզոք գոտում, 2 կով ականի վրա պայթել է

Դեկտեմբերի 6-ի երեկոյան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ Գրիշա Գեւորգյանին պատկանող 30 խոշոր եղջերավոր անասունը Ոսկեպար-Բաղանիս հատվածում հայտնվել է սահմանի չեզոք գոտում, հայ-ադրբեջանական դիրքերի միջեւ ընկած տարածքում: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանից տեղեկացանք, որ անցած գիշեր կովերից մեկը պայթել է ականի վրա, հաջողվել է վիրավոր կովին չեզոք գոտուց դուրս բերել: Այսօր`դեկտեմբերի 7-ին եւս մեկ կով պայթել է ականի վրա: Ներկայումս սահմանի չեզոք գոտում նշմարելի է 20 խոշոր եղջերավոր անասուն, մնացած 8-ի գտնվելու վայրն անհայտ է: Սահմանապահների մասնակցությամբ միջոցներ են ձեռնարկվում նախիրը վտանգավոր գոտուց դուրս բերելու համար: Չեզոք գոտում հայտնված անասունների զգալի մասը կովեր են: Մենք նախկինում հայտնել ենք Ոսկեպարի բնակիչներին պատկանող կովերի սահմանագոտում ականների վրա պայթելու դեպքերի մասին:

Հրապարակվել է։ 13:00 07/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM