Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ներիշխանական պայքար՝ Իջեւանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնի համար


2019թ հունիսի 18-ին «Հայանտառ »  ՊՈԱԿ-ը հայտարարել է այդ կազմակերպության   «Իջեւանի անտառտնտեսություն»  մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ։  Իջեւանի անտառտնտեսությունը ղեկավարող Արթուր Գաբրիելյանը տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար էր, նա մինչ այդ նույն  անտառտնտեսության տնօրենի պահպանության գծով  տեղակալի պաշտոնն էր  զբաղեցնում։ Տնօրենի թափուր պաշտոնի համար  մրցույթը կայացել է հունիսի 28-ին։ Թեկնածուները  պետք է ունենային ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3-5 տարվա աշխատանքային ստաժ, անտառային տնտեսության զարգացման ծրագրեր մշակելու եւ իրագործելու կարողություններ, այլ հմտություններ։ Նրանք մրցութային հանձնաժողովին այլ փաստաթղթերից զատ, պետք է  ներկայացնեին  Իջեւանի անտառային տնտեսության զարգացման եռամյա ծրագիր։  Թեկնածուները  5-ն էին՝  Իջեւանի անտառտնտեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը,  նույն անտառնտեսության անտառապետ Արթուր Օթարյանը, նախկինում  «Կոնվերս» բանկի Իջեւանի մասնաճյուղի  տնօրեն  Մհեր Ղալթախչյանը, Իջեւան քաղաքի բնակիչ Սերգեյ Աթաբեկյանը, նախկինում  մաքսակետում անվտանգության աշխատող Ռոբերտ Գուլակյանը։ Մեր տեղեկություններով ՝ մրցույթի 2-րդ փուլ են անցել Արթուր Գաբրիելյանը, Մհեր Ղալթախչյանը եւ  Ռոբերտ Գուլակյանը։     Տնօրենի  հիմնական հավակնորդները եղել են  Ռոբերտ Գուլակյանը եւ Մհեր Ղալթախչյանը։ Վերջինս Իջեւանի  անտառտնտեսության  նախկին  տնօրեն Արծրուն Ղալթախչյանի որդին է; Իշխող քաղաքական ուժի տարբեր ղեկավարներ Իջեւանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնում   տեսել են տարբեր թեկնածուների։ Իջեւան քաղաքից  ստացված տեղեկություններով՝  ԱԺ «Իմ քայլը« խմբակցության անդամ,  Տավուշի մարզից  պատգամավոր ընտրված,Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր   Վահե Ղալումյանը կամեցել է, որ Մհեր Ղալթախչյանը   նշանակվի անտառտնտեսության տնօրեն,  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ցանկացել է , որ այդ  անտառտնտեսությունը ղեկավարի Ռոբերտ Գուլակյանը։ Անտառտնտեսության տնօրեն է նշանակվել Մհեր Ղալթախչյանը։ 

Հրապարակվել է։ 09:09 10/07/2019